«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ժամանակը» Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է արդյոք, որ անկախ այն հանգամանքից, որ Սուրեն Խաչատրյանն այլեւս մարզպետ չէ, միեւնույն է՝ շարունակում է մարզպետ լինել, մարզպետի որոշումների վրա ազդեցություն ունենալ։ Քաղաքապետը պատասխանեց. «Հարգելի՛ս, մարզում կա մարզպետ, մարզպետը իր որոշումներն է կայացնում, եւ երկու մարզպետներն էլ իրար հարգում են: Ամեն մարդ իր գործին է, ամեն ինչ բնականոն հիմքով է գնում, բայց ես որեւէ թաքնված բան չեմ տեսնում»:

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սկսել է վաճառել իր ունեցվածքի մի մասը, մասնավորապես՝ գազի եւ բենզինի իր լցակայանները, երշիկի արտադրամասը, Գորիսի քաղաքապետը, պարզվեց, այդ մասին առաջին անգամ «Ժամանակից» լսեց»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում