Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Լիանա Անիկյանը երեկ՝ հունվարի 31-ին, դուրս է գրվել Բերդի հոսպիտալից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ Լիանան շատ լավ է իրեն զգում, «իր ոտքով, քայլելով գնացել է տուն»: Բժշկի փոխանցմամբ՝ աղջիկը լիարժեք կապաքինվի 10-15 օրից:

Հիշեցնենք, որ Լիանա Անիկյանը վիրավորվել էր տանը՝ թշնամու կրակոցների հետեւանքով: Վնասվել էին նրա ստորին վերջույթները: Վիրավորված աղջիկը ազատամարտիկ Դավիթ Անիկյանի դուստրն է, ով այժմ եւս գտնվում է պայմանագրային ծառայության մեջ: