Հունվարի 30-ին, ժամը 13.30-ին, 48-ամյա Սերգեյ Ի.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում կամավոր հանձնել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան եւ տարբեր տրամաչափի 69 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:




























