Վաղարշապատի Վազգեն Առաջինի եւ Մաշտոցի փողոցների խաչմերուկում, հունվարի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա հեծանվորդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա քաղաքացիների կողմից տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: