Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում, այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 10.19-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է էլ. ենթակայան:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.53-ին, մարվել՝ 11.23-ին:
Թիվ 110/10 ենթակայանի տարածքում այրվել է մալուխային տուփ՝ մոտ 40 քմ եւ 1 տ յուղ:



























