Հունվարի 30-ին, ժամը 22.30-ին, 51-ամյա Էդվարդ Մ.-ն ոստիկանության Իջեւանի բաժնում կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 284, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 117 եւ «ԴՇԿ» տիպի հրազենի 12.7 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: