Կորեայի հանրապետությունում թռչնագրիպի բռնկման պատճառով ժամանակավորապես արգելվել է կենդանի ընտանի թռչունների վաճառքը: Սա պայմանավորված է նրանով, որ ախտածին այս վարակը շարունակում է տարածվել ու արդեն հատել է մի քանի նահանգների սահմաններ, հաղորդում է պետական KBC հեռուստառադիոընկերությունը:

Գյուղատնտեսության, անտառտնտեսության, անասնաբուծության ու սննդի արդյունաբերության նախարարությունում հաղորդել են, որ վարակը հայտնաբերվել է Քյոնսան-Նամդո նահանգում երկրի հարավ-արեւմուտքում ու «մայրաքաղաքային» Քյոնգիդոյում:

Լաբորատոր անալիզները ցույց են տվել, որ Քյոնսան-Նամդո նահանգի Միրյան նահանգում ֆերմաներից մեկում H5N8 վարակի պատճառով հավերը զանգվածաբար սատկում են: նույն այս վարակը հայտնաբերվել է Չոլա-Նամդո եւ Քյոնգիդո նահանգների թռչնաֆաբրիկաներում: Ողջ երկրում հայտնաբերվել է 32 վայր, որտեղ հաստատվել է թռչնագրիպի համաճարակ կամ գրանցվել է H5N8 ախտածին վարակի առկայություն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով իշխանությունները լուրջ միջոցներ են ձեռնարկում: Մասնավորապես, վարակի գոտում կամ դրա ռիսկի ներքո գտնվող շրջանների բոլոր ֆերմաներում ոչնչացնում են թռչուններին:

Բացի այդ թռչունների տեղափոխման ժամանակ հարկավոր է նախօրոք հայտնել այդ մասին կարանտինային իշխանություններին, որոնք կստուգեն վարակի առկայությունը: