Անցյալ տարի մայրաքաղաքի անշարժ գույքի շուկայում մոտ բնակարանների առքուվաճառքի մոտ 8.9 հազար գործարք էր գրանցվել եւ 1400-ից պակաս առանձնատների առքուվաճառքի գործարք: Ընդ որում բնակարանների գործարքների թիվը նախորդ տարվա համեմաը աճել է 6.9 տոկոսով, առանձնատների դեպքում 4.4 տոկոսով նվազել է:
Նշենք, որ պարտադիր չէ, որպեսզի պահանջարկը հանգեցնի գնաճի: Իր դերն է խաղում առաջարկի եւ պահանջարկի միջեւ համահարաբերակցությունը: Գաղտնիք չէ, որ մեր մոտ բնակարանների առաջարկը գերազանցում է պահանջարկին, եւ միջնորդական գրասենյակների կարծիքով, տարբերությունը գնալով աճում է: Անշարժ գույքի պետական կադաստրի տվյալներով՝ մայրաքաղաքում բնակարանների շուկայական գները ավելացել են 5.4 տոկոսով, առանձնատներինը՝ 3.9 տոկոսով:
Պաշտոնական տարբերակում բնակարանների գների աճը վաղուց մասնագետների շրջանում տարակուսանք է առաջացնում, ինչպես նաեւ շարքային քաղաքացիների: Անցյալ տարվա դեկտեմբերն այս տեսանկյունից բացառություն էր(տես ստորեւ բերված աղուսյակում): Կարծում ենք, մայրաքաղաքի գների վերաբերյալ մեկնաբանությունների կարիք չկա…
Շատերին վաղուց հետաքրքրում է, թե ինչպես են գներն այդք ան բարձրանում այն երկրներում, որտեղ զանգվածային աղքատություն է տիրում: Այս պարադոքսն ունի օբյեկտիվ բացատրություն:
Արեւմուտքի զարգացած երկներում պահանջարկը ներկայացնում է միջին դասը: Ուստի անշարժ գույքի գները ձեւավորվում են օպտիմալ «միջին» մակարդակում: Նման երկրներում շատ հարուստներն ու շատ աղքատները բնակչության չնչին հատվածն են կազմում, չեն ազդում գնագոյացման վրա, իսկ բացառությունները նվազագույնին են հասցված:
Իսկ այն երկրներում, որտեղ հասարակությունը բեւեռված է աղքատների ու հարուստների, գների մեխանիզմն այլ կերպ է գործում: Մեզ մոտ այդ նրբությունն արտահայտվել է բնակարանների գներով, հատկապես մայրաքաղաքում:
Մայրաքաղաքում բնակարանների ու առանձնատների շուկայական արժեքի աճը իր գագաթնակետին հասավ 2008թ.-ին: Հարկ է հավելել, որ բնակարանների գների նման աճն էլ ավելի սահմանափակեց բնակչության ստորին հատվածի կողմից դրանք ձեռք բերելու հնարավորությունը:
Նմանատիպ իրավիճակ է տիրում Ռուսաստանի մայրաքաղաք մոսկվայում, որտեղ տեղի վերլուծաբանները զարմանքով արձանագրում են հետաքրքիր փաստեր:
Բուլղարիայի կուրորտային քաղաքներից մեկու երկու սենյականոց բնակարանը(70 քառակուսի մետր մակերեսով, կահույքով եւ տեխնիկայով)՝ ծովից 50 մետր հեռավորության վրա գտնվող, արժե 3,2 մլն ռուսական ռուբլուն համարժեք դրամ: Այս գումարով Մոսկվայի կենտրոնում հնարավոր է ձեռք բերել 12 քառակուսի մետրից ոչ ավել մակերեսով սենյակ:
Երեք տարի առաջ «Կենտրոն» թաղամասում բնակարանի 1 քառ. մետրն արժեր 941 եվրոյին համարժեք դրամ: Օրինակ Գերմանիայում(Ստորին Սաքսոնիա) 45 քառ. մետր մակերեսով բնակարանը՝ կահույքը ներառյալ, հնարավոր է գնել 25000 եվրոյի դիմաց: Մեր դեպքում այդ բնակարանի գինը կկազմեր ավելի քան 42,3 հազար եվրո:





























