Իտալիայի մայրաքաղաքում մի քանի օր շարունակ չի դադարում հորդ անձրեւը: Ինչպես հաղորդում են օդերեւութաբանական ծառայությունները, Հռոմում մոտ 200մմ տեղումներ են գրանցվել:

Մասնագետները շարունակում են հետեւել Տիբրիին: Գետի մակարդակը քաղաքի կենտրոնական հատվածում շաբաթ առավոտյան բարձրացել է մինչեւ 12,5 մետրւ, ինչը դեռ չի գերազանցում ծայրահեղ սահմանը, սակայն սպառնում է վարարումներով: Բոլոր ծառայությունները կենտրոնացվել են անհրաժեշտության դեպքում արագ տարհանում կազմակերպելու համար: Ջրի տակ են անցել քաղաքի ափամերձ շրջանները: Շատ ճանապարհներ մնացել են ջրի տակ: Հռոմեական շրջանաձեւ ճանապարհով շարժումը վերաբացել են ուրբաթ օրը մասամբ սահմանափակելուց հետո: Վտանգի բարձր մակարդակը կպահպանվի մինչեւ երեկո, հաղորդել են քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միեւնույն ժամանակ անձրեւները կտարածվեն դեպի հարավ՝ Ապենիններ, որտեղ արդեն նախազգուշացրել են փոթորիկի մասին: Վտանգավոր իրավիճակը պահպանվում է հյուսիսում, հատկապես լեռնային շրջաններում: Լեռնադահուկային հանգստի գոտիների ծառայությունները նախազգուշացնում են  ընդհատման մասին: