ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հանդես է եկել Միացյալ Նահանգների ու Եվրամիության գործընկերության ամրապնդման օգտին: Այդ մասին նա հայտարարել է Անվտանգության մյունխենյան 50-րդ կոնֆերանսի ժամանակ:
«ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն պետք է միմյանց տեղեկացնելով գործեն, հարկավոր է հասկանալ այդ միության կարեւորությունը: Միացյալ նահանգներին անհրաժեշտ է ուժեղ Եվրոպա, իսկ Եվրոպային՝ ուժեղ ԱՄՆ»,- ասել է պետքարտուղարը:
Նա նշել է, որ Վաշինգթոնն ու Բրյուսելը կանգնած են ընդհանուր մարտահրավերների առաջ, ինչպես օրինակ բնակչության թվի աճը եւ պարենային անվտանգության հացերը, ահաբեկչությունը, կլիմայի փոփոխությունը, ճգնաժամային իրադրությունները մոլորակի տարբեր շրջաններում: Քերրին նաեւ հանդես է եկել ԱՄՆ-ի եւ ԵՄ միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնության կնքման օգտին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմի նկատմամբ, որպեսզի իրականացվեն քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ պայմանագրի դրույթները, կշարունակենք բանակցությունները Իրանի հետ միջուկային շրագրի շուրջ: Միայնակ ոչ մի պետություն ի վիճակի չէ հաղթահարել իր առջեւ կանգնած մարտահրավերները»,-ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը




























