Հունվարի 31-ին, ժամը 19.10-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ գերեզմանատան մոտ զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տրամաչափի 101 փամփուշտ եւ 1 նռնակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: