Թուրքիայում վրացի փոխադրողների համար տարանցիկ բեռնափոխադրումները դառնում են վճարովի: Նոր օրենքն ուժի մեջ է մտել փետրվարի 1-ից:

«Թուրքիայի դեսպանատան նոտայի համաձայն` հայտնում ենք, որ 2014թ. փետրվարի 1-ից, Թուրքիայի տրանսպորտի, ծովի եւ կապի նախարարության որոշմամբ  սահմանվել է 113 դոլար հարկ` որպես պատասխան միջոց երրորդ երկրներ տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնող  Վրաստանի համարանիշներով տրանսպորտային միջոցների համար», - ասված է Ցամաքային տրանսպորտի գործակալության  կայքում, հայտնում է «Գռուզիա Online»-ը: