Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փետրվարի 3-5-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այցի ընթացքում Հ. Պողոսյանը կհանդիպի ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկիի, Ռուսաստանի պետական պատմության թանգարանի, Տրետյակովյան պատկերասրահի եւ մշակութային այլ հաստատությունների տնօրենների հետ:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը կքննարկվեն եւ կհստակեցվեն Ռուսաստանի հետ 2014-2015 թթ. մշակութային ծրագրերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Առաջին աշխարհամարտին նվիրված համատեղ միջոցառումները, հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հայ-ռուսական մշակութային համագործակցությունը հետխորհրդային տարիներին իրականացվում է 1995 թվականից սկսած՝ ստորագրված միջպետական հա-մաձայնագրերի եւ երկամյա ծրագրերի հիման վրա:

1995-2013 թթ. ընթացքում իրա¬կանացվել են փոխադարձ մշակույթի տարիներ, սեզոններ, լայնածավալ մշա¬կութային այլ ծրագրեր: