ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր պատրաստակամությունն է հայտնել 2014-2015 թթ. մասնակցության ծրագրի շրջանակներում աջակցել անդամ պետություններին՝ իրականացնելու ազգային, ենթատարածաշրջանային եւ տարածաշրջանային ծրագրեր, որոնք կբխեն կազմակերպության առաջնահերթություններից եւ գերակա խնդիրներից:

Հաջորդ երկու տարվա համար ծրագրային առաջարկներ մշակելիս անհրաժեշտ է հատկապես հաշվի առնել կազմակերպության հինգ խոշոր ծրագրերը, դրանց հետ կապված ռազմավարական նպատակները եւ գործունեության հիմնական ուղղությունները, որոնք ներկայացված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2017 թթ. ծրագիրն ու բյուջեն ներառող 37C/5 փաստաթղթում:

Ըստ կազմակերպության առաջնահերթությունների՝ նախապատվությունը տրվելու է Աֆրիկային աջակցող, երիտասարդությանը եւ գենդերային հավասարության խնդիրներին առնչվող, ինչպես նաեւ միջառարկայական բնույթի ծրագրային առաջարկներին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն իր 37-րդ նստաշրջանի ընթացքում ընդունել է Մասնակցության ծրագրի հետագա բարելավմանն ուղղված 37C/ Resolution 72 որոշումը, որը ներառում է ծրագրի իրականացման նոր ժամկետներ եւ պայմաններ:

Համաձայն որոշման` 2014-2015 թթ. մասնակցության ծրագրին տրամադրվող ֆինանսական միջոցներն առաջին հերթին կուղղվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար գերակա նշանակություն ունեցող խմբերին, մասնավորապես` զարգացման ամենացածր մակարդակն ունեցող, հակամարտություններից եւ տարերային աղետներից տուժած, անցումային տնտեսություն ունեցող, միջին եկամուտով եւ զարգացող փոքր կղզի-երկրներին:

Մասնակցության ծրագրի շրջանակներում Ազգային հանձնաժողովը կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել ընդհանուր առմամբ 7 ծրագրային առաջարկներ (կրթություն, գիտություն, մշակույթ), որոնք, հաստատման պարագայում, կֆինանսավորվեն հետեւյալ սկզբունքով.

- ազգային նախագծեր` առավելագույնը 26 000 ԱՄՆ դոլար,

- ենթատարածաշրջանային եւ միջտարածաշրջանային նախագծեր` առավելագույնը 35 000 ԱՄՆ դոլար,

- տարածաշրջանային նախագծեր` առավելագույնը 46 000 ԱՄՆ դոլար:

Ծրագրային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի նամակին կից ներկայացված փաստաթղթի Annex I հավելվածում տրված «Form for submission of a request under the 2014-2015 participation programme» ձեւաչափին համապատասխան: Ներկայացման ձեւի 6-րդ կետում («37 C/5 activity to which this project relates») անհրաժեշտ է հստակ մատնանշել ծրագրի առնչությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37 C/5 փաստաթղթում առկա պարբերություններին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսական աջակցությանն արժանացած ծրագրերը պետք է իրականացվեն մինչեւ 2015 թ. դեկտեմբերի 31-ը, իսկ ֆինանսական հաշվետվությունները փոխանցվեն կազմակերպությանն ամենաուշը մինչեւ 2016 թ. մարտի 30-ը:

Վերոգրյալից ելնելով՝ բոլոր շահագրգիռ կազմակերպությունները կարող են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահանջված ձեւաչափով մինչեւ ս. թ. ապրիլի 20-ը մասնակցության ծրագրերը (հայերեն եւ անգլերեն տարբերակներով) ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն՝ աշխատակազմի մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչություն, Երանուհի Մարգարյանին:

Հասցեն՝ Երեւան, Կառավարության 3-րդ շենք, հեռ.՝ 52 39 03: