Ապրիլի 20-ին Երեւանում «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում տեղի է ունենալու Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով Կոմիտեի նիստը՝ «Էներգետիկ ընկերության ծախսերի կառավարում.հետճգնաժամային շեշտադրումներ» թեմայով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Հայռուսգազարդ»-ից, ԵԳԿ-ի Կոմիտեի աշխատանքներին կմասնակցեն գազաէներգետիկ, ֆինանսական, բանկային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ արտասահմանյան մի շարք երկրներից, այդ թվում «Գազպրոմ» ԲԲԸ, Overgas, «Գազֆոնդ», «ՆԻԻգազէկոնոմիկա», «Զապսիբգազ» ՓԲԸ, «Բելգրազպրոմբանկ» ԲԲԸ, NGCC, Calyon Rusbank, BNP PARIBAS Siemens IT Solutions and Services (Siemens LLC), Deutsche Bank Comerzbank, Ingbank, Comita, KPMG, BDO,UBS, SIGESSE s.a., PricewaterhouseCoopers եւ այլ կազմակերպություններից:

Կոմիտեի նիստին ողջույնի խոսքով հանդես կգա «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:

ԵԳԿ Կոմիտեի նիստի աշխատանքների արդյունքները կամփոփի «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ- ֆինանսատնտեսական դեպարտամենտի պետ, ԵԳԿ Նախագահության անդամ, օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով Կոմիտեի նախագահ Անդրեյ Կրուգլովը: