Ավարտին է մոտեցել ԵՄ ֆինասավորմամբ «Ժառանգաբար փոխանցվող արհեստները` զարգացման ընդհանուր հարթակ» ծրագիրը, որն ուղղված էր տարածաշրջանում ստեղծագործական արտադրությունների, մասնավորապես` ավանդական արհեստների բնագավառի իրավիճակի վերլուծությանը: Ծրագրի առաջատար համակարգողն է Վրաստանի արվեստի եւ մշակույթի կենտոնը, իսկ Հայաստանում՝ «Արկանել» մշակութային հասարակական կազմակերպությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծագործական արտադրությունները դիտվում են որպես միջբնագավառային` մշակույթի եւ էկոնոմիկայի միջեւ գտնվող երեւույթ, ծրագրի նպատակն է ուսումնասիրել ժառանգական արհեստների զարգացումը որպես տնտեսական ներուժ դիտարկելու հնարավորությունները:
Ծրագրի շրջանակներում հավաքագրվել է շուրջ 370 արհեստագործների, 50 հուշանվերների խանութների, ինչպես նաեւ արտադրությունների մասին տեղեկույթ: Իրականացվել են ոլորտի սոցիոլոգիական, տնտեսագիտական եւ իրավաբանական հետազոտություններ: Կազմակերպվել են միջազգային եւ տեղական դասընթացներ նոր ապրանքատեսակների ստաղծման, փաթեթավորման, շուկայահանման, եվրոպական մշակութային քաղաքականության, վիճակագրության վերաբերյալ: Արհեստագործները եւ նրանց արտադրանքները ներկայացվել են տարածաշրջանային եւ միջազգային ցուցահանդեսներում: Ծրագրի շրջանակներում պատրասվել եւ շուտով կգործարկվի www.SouthCaucasusCrafts.net կայքը, որը կներառի Հայաստանում արհեստանոցների, խանութների, թանգարաններին կից կրպակների եւ արտադրությունների մասին տեղեկություններ, ինչպես նաեւ կներկայացնի արհեստների եւ արհեստագործների ներկա վիճակը, ոլորտում իրականացվող միջոցառումները:
Հայաստանում ծրագրի իրականացմանն աջակցել է նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը, ինչը հնարավորություն է ընձեռել հայ արհեստագործների աշխատանքները ներկայացնելու Միլանի «Լա Արտիջանո ին Ֆիերա» միջազգային հեղինկավոր տոնավաճառ-ցուցահանդեսին: Ավելի քան 100 երկրից ժամանած լավագույն ժողովրդական վարպետների աշխատանքների կողքին ներկայացվել են նաեւ ձեռարվեստի հայ վարպետների ստեղծագործությունները, մասնավորապես՝ անվանի ժողովրդական վարպետներ Վարդիշաղ Կարապետյանի, Աղավնի Սիմոնյանի, Դավիթ Բախշինյանի, Կարեն Արեւիկյանի, Մարիամ Խարազյանի, Աննա Քոլոզյանի, Մարինե Պողոսյանի եւ Էդիտա Սիմոնյանի աշխատանքները:
Ս. թ. հունվարի 31-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է ծրագրի տարածաշրջանային համակարգողների աշխատանքային վերջին հանդիպումը, որի ընթացքում ամփոփվել է կատարված աշխատանքների արդյունքները:




























