Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ըստ հետեւյալ անվանակարգերի.
- Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պատմական իրավունքի վերականգման հիմնահարցը ՀՀ եւ սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում,
- Հայոց ազգային հիմնախնդիրները իբրեւ հայության համախմբման եւ ՀՀ ազգային անվտանգության ամրապնդման կարեւորագույն գործոն,
- ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնահարցերում համաշխարհային կարծիքի հայանպաստ ձեւավորման աջակցության ծրագրերի մշակում, hայկական լոբբինգի քարտեզի ձեւավորում,
- Հայոց ցեղասպանության՝ իբրեւ մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում,
- Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում,
- Ցեղասպանություն ապրած ազգեր. ինչպիսին պետք է լինի նրանց դերը մարդկության պատմության մեջ (համագործակցության ձեւեր),
- Ցեղասպանություն եւ մշակույթ,
- Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում,
- Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի մերօրյա հերոսներ,
- Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման եւ երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ,
- Ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում,
- Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում եւ պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում,
- Ծխելու դեմ պայքարի գործողությունների համատեքստում կրթական ծրագրերի մշակում՝ պետական լիազոր մարմինների ներգրավմամբ,
- Ծխելու դեմ պայքարի ոլորտում հասարակական սեկտորի կարողությունների զարգացում,
- Վերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում,
- Երիտասարդության շրջանում վերարտադրողական առողջության խնդիրների համատեքստում առողջ ապրելակերպի խրախուսում,
- Գյուղական համայնքներում տնտեսական ներուժի խթանման գործում երիտասարդության ներգրավում,
- Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- Կենսաբազմազանության պահպանությունը որպես գյուղական համայնքների առաջընթացի գրավական:
Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումը սկսի ոչ շուտ, քան 2014 թվականի մարտի 20-ը եւ ավարտի ոչ ուշ, քան 2014 թվականի նոյեմբերի 14-ը:
Մրցութային հայտը պետք է ներկայացվի 2014թ. փետրվարի 1-ից մինչեւ 2014թ. մարտի 4-ը՝ ժամը 12:00-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:




























