Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ վերջին օրերին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մի փոքր ավելի քիչ դեպքեր:
Նշենք, որ սահմանին իրավիճակը լարվել էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված հերթական չհաջողված դիվերսիայից հետո: Հերքելով դիվերսիայի փաստը, ադրբեջանական կողմը, այդուհանդերձ, հաջորդ օրերին զգալիորեն ակտիվացրել էր կրակահերթերը Հայաստանի եւ ԼՂՀ-ի դիրքերի ուղղությամբ:




























