Ուկրաինայի ֆեդերալիզացիան ոչնչացման ուղի է: Նրանք, ովքեր կոչ են անում բռնել այդ ուղին, աշխատում են Ուկրաինայի դեմ: Այս մասին հայտարարել է «ՈւԴԱՐ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:

«Հնարավոր ֆեդերալիզացիայի մասին խոսակցությունները սադրանք են: Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի դրանք կյանքի չկոչվեն: Դա Ուկրաինայի ոչնչացմանն ուղղված քայլ է»,-ընդգծել է Կլիչկոն:

Նա նաեւ հավելել է որ ընդդիմությունն անելու է ամեն բան, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում իրավիճակի էսկալացիա, շարունակվելու են նաեւ իշխանությունների հետ բանակցությունները: Այս մասին հաղորդում է ՈւՆՆ-ը: