Ուժեղ պայթյունի հետեւանքով Վանաձորի Նարեկացի 65 հասցեից փետրվարի 3-ին հիվանդանոց է տեղափոխվել երկու մարդ՝ մայր ու որդի (տարիքներն ու անունները ճշտվում են)։
Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախնական տվյալով, տեղի է ունեցել գազի պայթյուն, որն այնքան ուժեղ է եղել, որ փլվել են միհարկանի քարե տան պատերը։
Պայթյունից հետո բռնկված հրդեհը մարելու համար դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ։ Առայժմ հրշեջներին չի հաջողվում մարել կրակը, որից բռնկվել է տան փայտե հատակը։
Մանրամասները եւ տեսանյութը՝ շուտով։



























