Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին ձերբակալված Արմեն Հովհաննիսյանի կինը՝ Շողեր Հակոբյանը մի խումբ աջակիցների հետ այսօր՝ փետրվարի 3-ին, Կապան քաղաքում ստորագրավաք է կազմակերպել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների:
«Մենք գտնում եք, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ու նրանք 15-ն են՝ Շանթն իր ընկերների հետ եւ Վորոդյա Ավետիսյանը: Ստորագրահավաք ենք անցկացնում, որպեսզի պահաջենք ազատ արձակել քաղբանտարկյալներին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շողեր Հակոբյանը՝ նշելով, որ ոմանք, վախենալով կորցնել իրենց աշխատանքը, խուսափում են ստորագրել, շատերն էլ, չնայած վախենում եմ, բայց չեն կարողանում չստորագրել, քանի որ ճանաչում են Շանթ Հարությունյանին:
Քաղաքի կենտրոնական փողոցում տեղադրված սեղանի մոտ ակցիան սկսել է ժամը 11:00-ից: Երկու հարյուր մարդ արդեն իր աջակցությունն է հայտնել՝ ստորագրելով նախորդ օրերին, երբ ակցիայի կազմակերպիչները փողոցում տեղեկատվական թերթիկներ են բաժանել։
Ակցիան Կապանում կշարունակվի եւս մի քանի օր, արդյունքները ամփոփելուց հետո կազմակերպիչները դրանք կուղարկեն նախագահին, դատախազություն եւ ԱԺ խմբակցություններ՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին:































