Հայաստանի պաշտպանության եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները պարգեւատրել են Կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցներին: Պարգեւները հանձնել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում:
Նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով, իսկ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով: ԿԳ նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանն արժանացել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Ոսկե հուշամեդալի», իսկ արտաքին կապերի վարչության սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանը՝ ՊՆ պատվոգրի:




























