Բնապահպանության նախարարության հունվարի 8-ից մինչեւ փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության եւ տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  1.02մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 16 որոշում եւ հաշվարկվել է  1.38մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ պետական բյուջե մուտք է եղել 36.21մլն դրամ գումար:

Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման տասնմեկ գործով  կայացվել է 570  հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի տասը որոշում եւ հաշվարկվել է  1 մլն 375,5 հազար դրամ ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց Ձորում հայտնաբերված ձկան ապօրինի որսի  դեպքի համար մեկ  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 3 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային եւ տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնում  երեք տնտեսվարող տուգանվել է 300 հազար-ական դրամով:

Շիրակում եւ Արարատում մեկական  տնտեսվարող տուգանվել է  50 հազարական դրամով: