Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, փետրվարի 3-ի ժամը 14.30-ի դրությամբ , հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի են Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը եւ Վարդենյաց լեռնանցքը:
Երեւան-Սեւան ավտոճանապարհին, Լոռիի մարզի Սպիտակի ոլորաններում եւ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, Սիսիան եւ Գորիս քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթեւեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:




























