Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով «Սյունիք» ինստիտուտը, Երեւանի «Գլաձոր» համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Ուրարտու համալսարանը, «Ազպաթ-վետերան» դատական փորձագիտության եւ հոգեբանության ինստիտուտը, Երեւանի «Մանց» համալսարանը, Մովսես Խորենացու անվան համալսարանը, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարանը, Գյումրու «Պրոգրես» համալսարանը բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների եւ պահանջների խախտման համար ստացել են նախազգուշացում:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերոնշյալ բուհերի համար սահմանվել են համապատասխան ժամկետներ` խախտումների վերացման վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն  ներկայացնելու համար: Հրամանների համար հիմք են հանդիսացել` «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,  ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված` Հավելվածների 10-րդ կետի համապատասխան ենթակետերի  պահանջները եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2013թ. մայիսի 24-ի N 686–Ա/Ք   հրամանի համաձայն իրականացված ուսումնասիրության  արդյունքների մասին տեղեկանքը: