Եթե կարող եք, անձամբ Ռոբերտ Քոչարյանից դա հարցրեք, եւ ինքը հստակ ձեզ կպատասխանի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին լրագրողների հարցին, հաղորդում է 168.am-ը:
Հարցին, թե կսատարե՞ք Քոչարյանին, եթե նա վերադառնա, Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց. «Ինձ թվում է՝ բոլորը մեզ պետք է պաշտպանեն»:
Ճշտմանը, թե այդ թվում նաեւ Ռ. Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը հարցն անպատասխան թողեց եւ միայն ծիծաղեց: Անդրադառնալով կուսակցության առաջնորդի հնարավոր փոփոխությանը, ապա Ծառուկյանն ասաց. «Ոչ, դա ընդմիշտ է»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում




























