«168 ժամ» թերթը զրուցել է ռուսական «Նովոստի» լրատվական գործակալության քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ։ Հատված հարցազրույցից.
«Ինչպե՞ս եք գնահատում հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին ՌԴ արտգործնախարարության վերջին հայտարարությունը, որն, ըստ էության, համահավասարեցնող բնույթ ուներ։ Արդյոք կարեի՞ է այն համարժեք համարել, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։
Գիտեք, Ռուսաստանի Դաշնությունն առաջին հերթին պետք է փորձի դուրս գալ այն վիճակից, որտեղ ինքն իրեն գցել է, որովհետեւ մի կողմից ՀԱՊԿ-ն է, Հայաստանին տրված ավանսները եւ Ղարաբաղում խճճված, երկիմաստ իրավիճակը՝ Մաքսային եւ ապագա Եվրասիական տնտեսական միության հետ կապված, եւ մյուս կողմից՝՝ մեծ խնդիրներ կան Ադրբեջանի հետ, եւ Ռուսաստանը չի ուզենա, որ այդ խնդիրները բացահայտ հակամարտության վերածվեն։ Այստեղ նույնպես մի շարք հակասւոթյուններ կան, որովհետեւ Մոսկվան բավական շատ է խոսում այն մասին, թե ինչն իրեն դուր չի գալիս Ադրբեջանի գործողություններում, եւ միաժամանակ՝ նա շատ լավ կյարողանում է համաձայնության գալ Ադրբեջանի հետ, երբ խոսքը կոնկրետ նախագծերի եւ երկու կողմերի ու առանձին գործիչների շահերի մասին է։ Եվ սրա հետ մեկտեղ՝ բոլորն ակնկալում են, որ Ռուսաստանը պետք է ամրապնդվի Հարավային Կովկասում, թեեւ դրա ուղին առանձնակի չի երեւում։ Կարծում եմ՝ Ռուսաստանը որոշակի հաճույք է ստանում նրանից, որ իրավիճակը հակամարտության գոտում սրվում է»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























