Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի պատրաստվում երկրի ճգնաժամին ուժային լուծում տալ եւ արտակարգ դրության ռեժիմ կիրառել: Այս մասին հայտարարել է խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն`ICTV հեռուստաալիքի եթերում:
Նախագահի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ իշխանությունը մտադիր չէ նաեւ արտակարգ դրության ռեժիմ կիրառել:
«Եթե մենք հարցը չկարողանանք լուծել փոխզիջումների ճանապարհով, չկարողանանք համաձայնության գալ, արտահերթ ընտրություններ կնշանակվեն` ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական», - հայտարարել է Միրոշնիչենկոն, գրում է LB.ua-ը:
Հիշեցնենք, որ Գերագույն ռադայի չորրորդ նստաշրջանում ընդդիմությունը եւ իշխանությունը կփորձեն համաձայնության գալ բանակցությունների կարեւոր հարցերի շուրջ:
Դրանց թվում է սահմանադրական բարեփոխումը, կառավարության ձեւավորումը եւ համաներման մասին օրենքին վերադառնալը, որի վերաբերյալ ընդդիմությունն առաջարկել էր կրկնակի քվեարկություն կատարել:




























