Հնդկաստանի արեւմտյան Մահարաշտրա նահանգի Պունա-Սատրա մայրուղու վրա ուղեւորատար ավտոբուսի ձորն ընկնելու արդյունքում զոհվել է  10, վիրավորվել՝  35 մարդ, հաղորդում է NDTV-ն:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսին հետեւից ֆուրգոն է հարվածել, որից հետո ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու ընկել ձորը: Բոլոր տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, նրանցից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են: