Անհայտ անձը ՌԴ մայրաքաղաքում փորձել է սպանել  Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողին, տուժածը հիվանդանոցում է:

Հաղորդվում է, որ նախօրեի երեկոյան Պերվոմայսկայա փողոցում՝ թիվ 112 շենքի մոտ, անհայտ անձը մոտեցել է կայանած Mercedes S500 ավտոմեքենային, հինգ անգամ կրակել վարորդի ուղղությամբ եւ փախել:

Տուժածը, որը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի 5-րդ կուրսի 24-ամյա ուսանող է՝  կովկասյան հանրապետություններից մեկից, հրազենային վերքերով հոսպիտալացվել է, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահներին:

Մահափորձի եւ զենքի ապօրինի շրջանառության փաստով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները եւ տեղի ունեցածի շարժառիթները ճշտվում են: