Թաիլանդում ընդդիմադիրները բողոքի նոր ակցիա են սկսում՝ ընդդիմադիրների փոքր խմբեր հերթական անգամ մտադիր են արգելափակել առանցքային կառավարական հաստատությունների աշխատանքը:
Ընդդիմության գլխավոր խնդիրներից է հնարավորություն չտալ վարչապետ Յինգլակ Չինավաթին կատարել իր պաշոնից բխող պարտականությունները: Ցուցարարները շրջափակել են ՊՆ գրասենյակը, որտեղ նախորդ օրերին աշխատում էր Չինավաթը: Նրանք ծրագրում են շրջափակել նաեւ Բանգկոկում նրա սեփական նստավայրը: Ընդդիմության առաջնորդներից մեկը խոստացել է, որ ցուցարարները չեն փորձելու ներս խուժել, նրանք պարզապես շրջապակելու են շինությունը:
Չնայած ընդդիմության սպառնալիքներին՝ Ճինավաթը հայտարարել է, որ մտադիր է այսօր շարունակել շահագործել ՊՆ շենքը որպես սեփական գրասենյակ, քանի որ նրա նստավայրը դեռեւս դեկտեմբերից շրջափակված է ցուցարարների խմբի կողմից: Այս մասին հաղորդում է «Գոլոս Ռոսսիին»:




























