Ուկրաինական մաքսային ծառայությունը արգելափակել է Լեհաստանից ժամանած տաս տոննա հումանիտար բեռով կոնտեյները:
Լեհական տարբեր քաղաքներում մեկ շաբաթվա ընթացքում հավաքված զանազան իրերն ու պարագաները, չնայած որ հտել են լեհ-ուկրաինական սահմանը, սակայն մինչեւ հիմա Մայդան չեն հասել:
Հումանիտար օգնությունը տեղափոխել են ուկրաինական բարեգործական հիմնադրամի պահեստ, որին հասցեագրված էր տրանսպորտը: Որպեսզի բեռը հայտնվի Մայդանում, պետք է ոչ միայն մաքսային ստուգում անցնի, այլեւ դրա համար ստանա ուկրաինական ութ նախարարությունների արտոնությունը: Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով «Լեհական ռադիոն»:




























