Վաշինգտոնը հավանություն է տվել Հունաստանին 250-300 M113A3 զրահափոխադրիչ մեքենաներ հատկացնելուն՝ պայմանով, որ Աթենքը կվճարի փոխադրման ծախսերը:
Հաղորդվում է, որ Հունաստանի ցամաքային զորքերը ամերիկյան M113A3-ներով կփոխարինեն հնացած M113A1-ները:
Վերջիններս մտադիր են վաճառել զրահատանկային եւ հրետանային ստորաբաժանումներին, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Jane's-ը:
2013-ի մայիսին էլ ԱՄՆ-ի կառավարությունը հավանություն էր տվել Հունաստանին 470 հատ M113 զրահավոր փոխադրիչ մեքենաներ տրամադրելուն: Տեխնիկան Հունաստան փոխադրելու ծախսերը գնահատվում է հինգ մլն եվրո:
Տեխնիկան տեղափոխելու համար անհրաժեշտ է Հունաստանի կառավարության հավանությունը եւ փոխադրավճարի երաշխիքների տրամադրումը:




























