Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին շուտով մտադիր է հերթական վեպը հրատարակել: Այս մասին գրողը հայտնել է տեղի լրատվամիջոցների հետ զրույցում:
«Այժմ ես վերջացնում եմ հոգեբանական վեպը: Գրքում պատմվում է դպրոցական երկու ընկերների մասին, որոնք երկար տարիներ անց պատահաբար հանդիպում են:
Դրանում բավական շատ մտորումներ կան, եւ այն գրվել է ինձ համար շատ բարդ ժամանակահատվածում: Ընդամենը մի քանի էջ է մնացել, բայց ես չեմ շտապում»,- ասել է Աքրամ Այլիսլին:
Հիշեցնենք, ավելի վաղ «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում հրապարակված Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը Ադրբեջանում խիստ բացասական արձագանքի էր արժանացել: Հեղինակն աննախադեպ հալածանքների էր ենթարկվել: Նրան զրկել էին «ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական թոշակից, կնոջն ու որդուն հեռացրել էին աշխատանքից:




























