Թուրքիայի Ադըյաման նահանգի Բեսնի եւ Սինջիք շրջանների 4 քաղաքապետ եւ ավագանու անդամներ դուրս են եկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ադըյաման նահանգի Սուվարլըի քաղաքապետ Օմեր Ֆարուքը, Քոսեջելիի քաղաքապետ Օմեր Օրհանը, Սինջիքի քաղաքապետ Հասարի Ալթընելը, Ինջիլեի քաղաքապետ Էբուբեքիր Ումուրհանը եւ ավագանում մի շարք անդամներ հայտարարել են, թե դուրս են եկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից։

Էրդողանի կուսակցությունից դուրս եկած քաղաքապետերից Հասարի Ալթընելը նշել է, թե իր եւ մյուսների քայլը պայմանավորված է կուսակցության ղեկավարության կողմից իրենց կատարած աշխատանքի չգնահատելու փաստով։

Նշենք, որ փետրվարի 2-ին էլ Աֆյոնքարահիսարում իշխող կուսակցության 350 անդամ դուրս էր եկել իշխող կուսակցությունից եւ անցել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության շարքերը։