ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզայի կարծիքով, Ֆրանսիան ու Գերմանիան բավականին անհարմարություն են զգում Վրաստանի ատլանտյան ամբիցիաների պատճառով:
«Ամերիկան բոլորովին չի կորցրել հետաքրքրությունը Վրաստանի հանդեպ, սակայն այլլ է հարցը եվրոպական դաշնակիցների պարագայում, հատկապես՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի, որոնք բավականին անհարմար են զգում՝ նայելով Վրաստանի ատլանտյան ամբիցիաներին, քանի որ դրանք շատ են կախված Ռուսաստանից ու վերջինիս ռեսուրսներից»,-հայտարարել է Բրայզան՝ «Կվիրիս պալիտրային» տված հարցազրույցում:
Բացի այդ, Բրայզայի խոսքով՝ Վրաստանը պետք է «ինչ-որ կերպ» կերպ ավելի գրավիչ դառնա Եվրոպայի համար:
«Եթե Ռուսասռանը շարունակի որպես պուտիյան Ռուսաստան անհանգստացնել հարեւաններին, դադարեցնի Եվրոպայի գազամաակարարումը, խախտել մարդկանց իրավունքները, ապա կփոխվի Եվրոպայի վերաբերմունքը նրա նկատմամբ»,-ընդգծել է Բրայզան, փոխանցում է Գրուզիա Online-ը:




























