ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, որ Սոչիի օլիմպիադայից հետո կլքի պաշտոնը՝ Կալիֆորնիա վերադառնալու համար։ Նա այս մասին գրառում է կատարել իր «Կենդանի մատյանում»։
Դիվանագետի խոսքով՝ իր ավագ որդին ցանկանում է վերադառնալ տուն՝ դպրոցը Նահանգներում ավարտելու համար։ Մաքֆոլի ընտանիքը գրեթե 5 տարի Վաշինգտոնում էր ապրում, հետո Մոսկվայում, սակայն 7 ամիս առաջ վերադարձել էր Կալիֆորնիայի իր տուն։
Մաքֆոլը նշել է, որ իր աշխատած տարիներին ՝ 2009թ.-ից, Վաշինգտոնին ու Մոսկվային հաջողվել է շատ բանի հասնել փոխհարաբերությունների հարցում։
Պետական ծառայությունից հեռանալուց հետո Մաքֆոլը մտադիր է աշխատանքը վերականգնել Սթենդֆորդի համալսարանում, հայտնում է «TopNews24.ru»-ն։




























