«Իրավունք» թերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, վերադառնալով ԱՄՆ-ից, որոշել է փետրվարի 18-ին հանրահավաք կազմակերպել։ Հետաքրքիր է արդյոք ԲՀԿ-ն, որը վերջերս ակտիվ համագործակցում է ոչ կոալիցիոն ուժերի հետ, կմիանա՞ տվյալ նախաձեռնությանը։

Ինչպես նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մենքումյանը. «Նման տեղեկատվության ես չեմ տիրապետում, չեմ կարծում, թե կմիանանք»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում