«Իրավունք» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Թեւոսիկի մասին փորձեցինք որոշ մանրամասներ պարզել քրեագետ Սերգեյ Գալոյանից.

Ո՞վ է Թեւոսիկը, եւ, Ձեր կարծիքով, ո՞վ կամ ի՞նչը կարող էր նրա եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության պատճառը լինել։

Թեւոսիկի կյանքին ծանոթ չեմ եւ նրա գործունեության մասին շատ բան չգիտեմ։ Հնարավոր է, որ նա շարքային հանցագործ է եւ կրիմինալ աշխարհում գուցե 25-րդ շարքերում լինի։ Թեւոսիկի անունը հնչեղ գործերում չկա։ Գուցե, միայն մի քանիսի հետ նստել, վեր է կացել։ Անալիզ անելու դեպքում կարող ենք տեսնել, որ նա մութ պատմությունների մեջ է խրված, որի համար էլ նստած է։ Կարեւոր չէ, թե ինչի համար է նստած, եթե այդ աշխարհում է, ուրեմն նրան կվերցնեն։ Պետք չէ դրանով նրան գողական աշխարհի ներկայացուցիչ դարձնել։ Այսօր ամեն եգ երգող իրեն մեգաաստղ է համարում, բայց հո նա աստղ չէ։ Նույնն էլ Թեւոսիկը։

Պարոն Գալոյան, քրեական աշխարհում ոչ մի սպանություն անպատասխան չի մնում։ Հնարավո՞ր է, որ այս դեպքում եւս վենդետայի ականատես լինենք։

Այո, հնարավոր է, որ մենք վենդետայի ականատես լինենք»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում