ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը իր կամքով աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրը։
Ըստ թերթի՝ դիմումը գրվել էր 2013-ի վերջին, եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն չէր առարկել։
Հրաժարականի պատճառը ԳՇ-ի նոր պետ Վալերի Գերասիմովի հետ հարաբերություններն են։
«Հակասություն չկար, բայց խոր անվստահություն էր։ Միասին աշխատելը հաճելի չէր, այդ պատճառով հրաժարականի որոշումը հասունանում էր», - պատմել է ՊՆ-ի աղբյուրը։
Թերթի տվյալով՝ նախագահի համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է։




























