Հանրապետական կուսակցությունն այսօր՝  փետրվարի 5-ին, հրավիրել է  Գործադիր մարմնի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

ՀՀԿ-ը Գործադիր մարմնի նիստը հրավիրել է ժամը 20.00-ին: Իսկ թե ինչ հարցեր են քննարկվելու, Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ օրակարգը կձեւավորվի տեղում: Նիստի օրվա փոփոխության մասին էլ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ այսօր էր հարմար, այսօր են հրավիրել: