Լիբիայի ԱԳ ու միջազգային համագործակցության նախարար Մուհամեդ Աբդելազիզը երեքշաբթի հայտարարել է, որ Տրիպոլիի տրամադրության տակ գտնվող թունավոր քիմիական նյութերը ամբողջության վերացվել են, ասվում է ՔԶԱԿ կայքում տեղադրված հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Լիբիայի ԱԳ նախարարի խոսքով՝ թունավոր վերջին արկերը ոչնչացվել են հունվարի վերջին:
Նշվում է, որ քիմիական զենքի ոչնչացման հարցում Լիբիային աջակցել են Գերմանիան, Կանադան ու ԱՄՆ-ն: Ոչնչացման գործընթացը պետք է ավարտվի մինչեւ 2016թ:
ՔԶԱԿ տեղեկություններով, երբ երկրի իշխանությունը պատկանում էր Մուամար Քադաֆիին, Լիբիայի տարածքում ստեղծվել էր քիմիական զենքի մի քանի պահեստ: Սակայն դեռեւս Քադաֆիի օրոք Լիբիան 2004-ին միացել էր Քիմիական զենք արգելման կոնվեցիային:




























