Արգենտինական Կորդովա քաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի կտրուկ թանկացման պատճառով անկարգություններ են առաջացել:

Փողոցային բախումները սկսվել են այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները մոտ երեսուն տոկոսով բարձրացրել են ուղեվարձը:

Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր ու հրկիզվող նյութով շշեր են նետել, մեքենաներ ու խանութների ցուցափեղկեր են ոչնչացրել: Ավելի ուշ նրանք հավաքվել են ոստիկանական բաժանմունքի մոտ ու փորձել ազատել ձերբակալված ընկերներին: Իրավապահները հատուկ նյութեր են կիրառել՝ ցուցարարներին ցրելու:

Ոստիկանությունը ձերբակալել է 13 մարդու, վիրավորվել է հինգ իրավապահ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: