Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը չգիտի՝ կառաջադրի իր թեկնածությունը հունիսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նելսոն Ոսկանյանը:

«Դա քաղաքական որոշում է լինելու, եթե ՀՀԿ-ն որոշի՝ ես լինեմ, անպայման լինելու եմ, եթե ոչ, ես իրավունք չունեմ մենակ ինքնագլուխ նման բաներ անելու»,- ասաց քաղաքապետը:

Նա նշեց, որ չորս անգամ ինքը առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից եւ այժմ եւս կսպասի կուսակցության որոշմանը: «Առանց ՀՀԿ-ի չի լինի», -խոստովանեց քաղաքապետը:

Հարցին, որ Սուրեն Խաչատրյանն այլեւս մարզպետ չէ, ով պետք է ձեզ օգնի ընտրվել, Նելսոն Ոսկանյանը պատասխանեց՝ «կուսակցությունը որոշում է, ինքն էլ օգնում է»:

Իսկ թե ՀՀԿ-ն իրենից բացի այլ թեկնածու ունի Գորիսում, թե ոչ, Նելսոն Ոսկանյանն ասաց, որ առայժմ քննարկումներ չեն եղել: