ՀՀԿ 15-րդ համագումարը տեղի կունենա 2014թ. մայիսին: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, կազմակերպչական և ներքաղաքական հարցեր: «Հիմնական քննարկումը ծավալվել է կուսակցության ապագա համագումարին հետ կապված, հաշվետվություններ տարածքային կառույցներից և այլն» ,- ասաց Շարմազանովը:
Նշենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը տեւել է 3 ժամից ավելի:




























