Պետեկամուտների կոմիտեն կմասնակցի Մաքսային միության մտավոր սեփականության մաքսային ռեգիստրի ձեւավորմանը: Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության փետրվարի 6-ի նիստում:
ՊԵԿ-ը լիազորված կլինի համակարգել ՄՄ եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի երկրների լիազորված մարմինների հետ համագործակցությունը:
Որոշումն ընդունվել է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» շրջանակներում:
Հիշեցնենք, որ «Ճանապարհային քարտեզը» ընդունվել է 2013-ի դեկտեմբերի 24-ին, Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Աշխատանքները նախատեսում են ավարտել 2014թ. մայիսին:



























