Պիրատությունը Հայստանում կազմում է 95 տոկոս: Այդ մասին -ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպման հայտնել է «Հայ հեղինակ» հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը` վստահեցնելով, որ այս ահռելի տոկոսը կնվազի միայն այն ժամանակ, երբ Ազգային ժողովում ընդունվի ու հետագայում կգործի «Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային, մագնիսական, կրիչների պարտադիր դրոշմավորման» մասին օրենքի լրամշակված նախագիծը:

«Կեղծարարությունը մեծ ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա, եթե 90 տոկոսից անցնում է, ուղիղ կապով ազդում է երկրի միջազգային հեղինակության վրա»,-վստահեցրել է Սուսաննա Ներսիսյանը:

Անդրադառնալով էժան գներով վաճառվող արտատպած անորակ ձայնասկավառակներին` նշել է . «Չպետք է թույլ տանք Արամ Խաչատրյանի, Ազնավուրի, Ջիվան Գասպարյանի ձայներիզները արտագրեն եւ վաճառեն 200 դրամով: Պետք է ամեն ինչ բերվի օրինական դաշտ»: