Հայաստանի Մաքսային միություն մտնելու դեպքում հավելյալ գնաճը ոչ մի կերպ չի գերազանցի 1.5 տոկոսը: Այս մասին կառավարությունում փետրվարի 6-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: «Բնականաբար, գնաճի մյուս գործոնները դրանից չեն անհետանում: Խոսքը միայն հավելյալ ինֆլյացիոն  ֆոնի մասին է: Սակայն այդ 1,5%-ն էլ առավելագույն կանխատեսումն է», - պարզաբանել է նախարարը:

Նման սցենար հնարավոր է միայն, եթե Հայաստանի բախտը կրկնակի  չբերի. առաջին, եթե նա չկարողանա հասնել  ՄՄ-ի ինչ-որ  մաքսատուրքերից ազատվելու, երկրորդ, եթե Հայաստանը շարունակի ապրանքներ ներկրել այն երկրներից, ինչպես  որ նախկինում:  «Սակայն շատ հնարավոր է, որ մի շարք դեպքերում Հայաստանը երրորդ երկրներից ներկրման աղբյուրը փոխի ՄՄ երկրներով, իսկ մի շարք դեպքերում էլ կարգավորի ներկրմանը փոխարինող արտադրությունը», - հայտարարել է Ավանեսյանը:

Նա նշել է, որ Հայաստանի ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագրերը պահպանում են իրենց ուժը: Հայաստանի վրա կարող են տարածվել նաեւ ՄՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագրերը, օրինակ՝ Սերբիայի: «Այդ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ հարկերը նախկինի պես զրոյական կլինեն », - հայտարարել է Ավանեսյանը: