ՄՄ-ի հեռանկարները չեն նվազեցրել, այլ, ընդհակառակը, ավելացրել են  Հայաստանի ներդրումային գրավչությունը: Այս մասին կառավարությունում փետրվարի 6-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: «Դա տեղի ունեցավ ի զարմանս շատերի, բայց ոչ  ի զարմանս մեզ: Հայաստանը կարող է դառնալ ՄՄ-ի խոշոր շուկայի կարեւոր մատակարար: Եվ Հայաստանում շատ ներդրողներ են ցանկանում արտադրել այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են ՄՄ-ի շուկային», - հայտարարել է նախարարը:

Ըստ նրա՝ եթե ԵՄ-ի հետ առեւտրային կապերը խորանային, Հայաստանի համար ամենադժվարը կլիներ սերտիֆիկացումը եւ ստանդարտների կորպուսը:  «Հայ արտադրողները այն չէին կարողանա ամբողջությամբ յուրացնել կարճ ժամանակամիջոցում: ՄՄ-ին անդամակցելը, որտեղ հիմնական մեր ստանդարտներն ընդհանուր են, բիզնեսը կազատեն այդ ծախսերից», - նշել է Ավանեսյանը:

Նա նշել է, որ Հայաստանը պահպանում է ԵՄ-ի հետ առեւտրային նախապատվությունները GSP+ համակարգով, այսինքն՝ 6000 խմբի ապրանքներ զրոյական մաքսային դրույքներով եւ շուրջ 500-ը՝ նվազեցված դրույքներով արտահանելու հնարավորությունը: