Վրաստանի խորհրդարանը մոտ ժամանակներս կքննարկի «Կինեմատոգրաֆի մասին» օրենքի լրացումները, որի համաձայն ռուսերեն թարգմանված արտասահմանյան ֆիլմերը Վրաստանում կարգելվեն, հայտնւմ է Վրաստան Online-ը։
Ֆիլմերի կրկնօրինակումը հնարավոր կլինի միայն վրացերեն լեզվով։
Եթե խորհրդարանը հաստատի «Կինեմատոգրաֆի մասին» օրենքի լրացումները, ապա դրանք ուժի մեջ կմտնեն կես տարուց։
Անցած տարի Վրաստանի խորհրդարնն ընդունեց «Հեռարձակման մասին» օրենքի լրացումներ, որոնց համաձայն արտասահմանյան ֆիլմերը երկրի հեռուստաընկերությունների կողմից կարող են հեռարձակվել միայն վրացերեն կրկնօրինակմամբ կամ բնօրինակի լեզվով՝ վրացերեն տիտրերով։




























